211652_close_icon
views-count2144 դիտում article-date 11:06 02-10-2015

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հնարավոր է՝ կրկին դուրս գա փողոց. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Ոչ թալանին» նախաձեռնությունը հնարավոր է՝ կրկին դուրս գա փողոց: Սակայն դեռ կոնկրետ ռազմավարություն չեն մշակել, փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս են ուզում զարգացումներն ուղղորդել ՀՀ իշխանությունները: Հայտնի է, որ մեկ օր առաջ «Դելոյթ եւ Տուշ» խորհրդատվական ընկերությունը հայտարարեց, որ հոսանքի թանկացման ՀԾԿՀ որոշումը հիմնավորված է: «Առավոտի» հարցին՝ ըստ էության կատարվածը աուդիտ չէր, հետեւաբար «Ոչ թալանինն» իրեն խաբված չի՞ զգում, նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Ինչի՞ մեզ, ողջ ժողովրդին են խաբել»»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր