2643 դիտում
14:10 26-06-2015
Վաղ առավոտից Բաղրամյան պողոտա են այցելում մարզերի եւ գյուղերի բնակիչները՝ իրենց այգու բարիքներով
Վաղ առավոտից Բաղրամյան պողոտայում հերթապահող ցուցարարներին այցելում են նաեւ մարզերից:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք հյուրասիրության նպատակով իրենց այգու բարիքներից են բերում, ինչպես նաեւ փոխանցում, որ մարզերի ու գյուղերի բնակիչները, չնայած հեռավորությանը, բռնած պայքարում միասնական են եւ Բաղրամյան պողոտայում մեծ աղմուկ բարձրացրած բողոքի ձայնը, որը ամբողջ աշխարհին լսելի դարձավ, նաեւ իրենց բողոքի ձայնն է:
Ի դեպ, պարբերաբար շարունակում են պողոտա գալ սադրիչներ՝ ռադիկալ քայլերի կանչով, սակայն ակցիայի մասնակիցները շարունակաբար հորդորում են 1000-5000 դրամով ծախված քաղաքացիների սադրանքներին չտրվել:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1219 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1042 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
853 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել