ԱՄՆ-ում ձերբակալել են մի թմրամոլի, որը լիզել է գորտին
ԱՄՆ Ինդիանա նահանգի Լա Պորտ քաղաքում՝ JJ’s Side Out Bar & Grill բարի կայանատեղիում ձերբակալվել է մի տղամարդ, որը պարել է ոտաբոբիկ եւ միաժամանակ համբուրել ու լիզել մի գորտի:
41-ամյա Ռիչարդ Մուլլինսը գրավել է իրավապահների ուշադրությունը, որբ բարում նստել է ոտաբոբիկ, ապա հրաժարվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Բարի կայանատեղիում շոու սարքելուց հետո ձերբակալվածը, պարզվել է՝ եղել է թմրանյութի ազդեցության ներքո: