6002 դիտում
22:07 22-03-2021
Տղամարդը` առավել ևս սպան ու գեներալը, չի կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանող, բանակը վարկաբեկող, Հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքի գնով հանձնողի առաջ. ՔԿ գլխավոր վարչության նախկին պետ
Ամաչում եմ
Սերելի հայրենակիցներ․
Ես արդեն երկար ժամանակ է, որ էլ չեմ զարմանում մեր երկրում տեղի ունեցող ազգակործան դեպքերի վրա, դա բոլորի համար պարզ է, որ այս իշխանությունները թուրքի կամակատար են։
Բայց այս ամենի պայմաններում ես ամաչում եմ․
-որ դեռ այս անհայրենիք ու սրբություն չունեցողն է Ինձ, իմ Պետությունն ու իմ ամբողջ Ազգին ներկայացնում,
-որ անպատիժ հարձակվեց մեր սուրբ եկեղեցու վրա,
-որ փոխեց մեր Պատմությունը, Հայ գրականությունն ու Ավանդական հայ մարդու տեսակը,
-որ փոխեց ու կործանեց մի ամբողջ արժեհամակարգ, որտեղ մարդն ուներ պատիվ ու արժանապատվություն,ուներ Հայրնիք,ուներ Սրբություններ, Հող ու ջուր, Պապերի Գերեզմաններ,
-որ կար հոյս ու լույս վաղվա օրվա ու ապագայի հանդեպ։
Եվ հիմա ես ամաչում եմ, որ մենք ոչինչ չկարողացանք անել այս արհավիրքի դեմն առնելու համար։
Իր լկտի ստերին, անօրինականություններին, բռնություններին, հակասահմանադրական գործողություններին ու անբարոյական ապրելակերպին մենք փորձեցինք հակադարձել բարոյականությամբ ու օրինականությամբ։ Մի բան, որը իշխող ստորությանը համարժեք չէր կարող լինել։
Այսօր ես ամաչեցի նաև գեն շտաբի և պն-ի ղեկավար կազմի փոխարեն։
Ես ամաչեցի որպես Քաղաքացի, որպես տղամարդ, որպես Գեներալ։
Լավ բա որտեղ է ձեր տղամարդկությունը, ձեր պատիվն ու արժանապատվությունը։ Դուք վեր եք թռնում «ոտքի» հրամանի տակ, հեզ ու նրբին սեթևեթելով լսում մի ստահակի խոսքը, որը կործանեց մեր Արցախը, մեր Երկիրն ու մեր Բանակը ու ոչ մի ծպտուն չեք հանում։
Տղամարդը առավել ևս սպան ու գեներալը չի կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանող, բանակը վարկաբեկող, Հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքի գնով հանձնողի առաջ։
Դուք ավելի քան 40 գեներալ ու գնդապետ հիշեք ինչ եք ստորագրել։
Հիմա եթե կարող եք պատվով ու արժանապատվությամբ փորձեք նայել ձեր կնոջ, ձեր զավակների ու դեռ փառք աստծու չզոհված ձեր զինվորների աչքերին։
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ եթե ձեր մեջ դա դեռևս մնացել է։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2212 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)