23-ամյա բրիտանացին կուլ է տվել կենդանի գորտին և մողեսին. տեսանյութ
Բրիտանիայի 23-ամյա բնակիչ Շելդոն Ջինսի կողմից տեղադրված տեսանյութը առաջացրել է համացանցի օգտատերերի մեծ զայրույթը: Բանն այն է, որ երիտասարդը կուլ է տվել կենդանի գորտ և մողես և հայտարարել, որ դա անում է «Neknomination» կոչվող ինտերնետ-զվարճանքի շրջանակում:
Neknomination-ի մասնակիցն իրականում պետք է խմի 1 լիտր ալկոհոլային խմիչք և այն տեսանկարի ու մարտահրավեր նետի մեկ ուրիշին: Սակայն բրիտանացին ավելի հեռուն է գնացել. նա մինչև գորտին և մողեսին կուլ տալը կուլ է տալիս կենդանի մորեխներ և հետո անցնում «բուն գործին»:
Նրա այս արարքի մասին տեղեկանում է Կենդանիների թագավորական կազմակերպությունը, որը և Շելդոնին կանգնեցնում է դատարանի առաջ: Այժմ նա պետք է վճարի 1900 դոլար և 80 ժամ անվճար հասարակական աշխատանք կատարի: