Հուլիսին ՆԱՏՕ-ն Վրաստանում զորավարժություններ կանցկացնի
Հուլիսին Վրաստանում կմեկնարկեն Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակից երկրների ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի և Լատվիայի զինծառայողների մասնակցությամբ Agile Spirit 2015 զորվարաժությունները: Այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Ադրիան Բրեդշոուն, ով այց էր կատաչել Թբիլիսի:
Զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիցց ոչ հեռու գտնվող Վազիանի ռազմաբազայում:
«ՆԱՏՕ-ն օգնում է Վրաստանին պաշտպանունակության զարգացման, ռազմական կրթության և զորավարժությունների հարցում: Աս տարի Վրաստանում կստեղծվի ուսումնամարզական համատեղ կենտրոն»,-մեջբերում է Sputnik Georgia-ն վերջինիս խոսքը: