211652_close_icon
views-count1931 դիտում article-date 18:29 25-06-2015

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է

Վերջերս համացանցում և սոցիալական կայքերում տարածվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել և դրանք այլևս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում: ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ բոլոր 21 բանկերը բնականոն իրականացնում են իրենց բանկային գործունեությունը: Որևէ բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավասությունը օրենքով վերապահված է միայն ՀՀ կենտրոնական բանկին, իսկ վերջինս ոչ մի բանկի լիցենզիա ուժը կորցրած չի ճանաչել և չի նախատեսում դիմել նմանատիպ գործողությունների: Նման կեղծ տեղեկությունների տարածումն անթույլատրելի է: Հորդորում ենք զերծ մնալ տարածվող կեղծ տեղեկություններից ելնելով բանկերի դիմաց ստանձնած պարտավորությունները չկատարելուց: Զգուշացնում և խնդրում ենք հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ տեղեկությունները կոչված են մոլորեցնել և հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր