Կոլումբիայում մայր եւ որդի 5 օր ապրել են ջունգլիներում
Կոլումբիայի ջունգլիներում 5 օր առաջ կործանված Cessna ինքնաթիռի ուղեւորները՝ մայրը եւ որդին հրաշքով ողջ են մնացել: Նրանց գտել են փրկարարները:
18-ամյա մայրը՝ Նելի Մուրիլոն, թեթեւ վնասվածքներ է ստացել, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Թեթեւ շարժիչով ինքնաթիռի օդաչուն վթարի հետեւանքով մահացել էր: