35956 դիտում
23:51 30-09-2018
Վիետնամի ջունգլիներում հայտնաբերել են հիսուն տարի առաջ կորած խորհրդային օդաչուի մարմինը
Հյուսիսային Վիետնամի ջունգլիներում հայտնաբերել են խորրդային օդաչու-հրահանգիչ Յուրի Պոյարկովի մարմինը: Նա անհետ կորել էր կես դար առաջ:
Պոյարկովը Վիետնամական պատերազմի ժամանակ ուսուցանում էր վիետնամցի օդաչուներին: 1971թ. ապրիլին նա անհետ կորել էր՝ ՄԻԳ-21 կործանիչով ուսումնական թռիչք կատարելիս:
Վիետնամցիները տաս օր փնտրել են ինքնաթիռի կործանման վայրը, սակայն այդպես էլ ոչինչ չեն գտել և դադարեցրել են որոնումները:
Սակայն կորած օդաչուի թոռան խնդրանքով որոնումները վերսկսվել են և շարունակվում էին վերջին մեկ տարվա ընթացքում: Վերջապես, Տամդաո լեռնային շրջանում արշավախմբերից մեկի որոնողական աշխատանքները պսակվում են հաջողությամբ. հայտնաբերվել են երկու օդաչուի մարմին, որոնցից մեկը մեծ հավանականությամբ եղել է Պոյարկովը: Նրանց մասունքների հետ հայտնաբերել են նաև կործանիչի բեկորները:
Տեղեկությունը հաստատել է հյուսիս-վիետնամական ռազմական հրամանատարության շտաբը:
Նմանատիպ նյութեր
12319 դիտում
20:45 08-04-2016
Հիսուն-հիսուն. երկու աշխարհ` մեկ կադրում. ֆոտոշարք
4132 դիտում
13:42 29-11-2015
Թուրքիան Су 24-ի զոհված օդաչուի մարմինը կհանձնի ՌԴ դիվանագետներին
Այս բաժնից
1009 դիտում
23:39 09-01-2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա
1153 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1033 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել