ԱՄՆ-ի բանակը կփորձարկի ջունգլիներում գործելու համար նախատեսված կոշիկ
Հավայան կղզիներում տեղակայված ամերիկացի զինծառայողները փորձարկելու են նոր կոշիկ, որը նախատեսված է ջունգլիներում ռազմական գործողություններ մղելու համար: Այս մասին հայտնում է ArmyTimes-ը: Enhanced Jungle Boot անվանումը ստացած կոշիկն արտադրել է Rocky Brands ընկերությունը:
Այն բանակային կուրսանտներին կհատկացվի արդեն 2015 թվականի հունվարից:
Կոշիկը զինծառայողների ոտքերը կպաշտպանի տարբեր տիպի ինքնաշեն թակադրներից: Նոր կոշիկի կարիքն առաջացել է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ներկայության մեծացման կապակցությամբ: