211652_close_icon
views-count1891 դիտում article-date 15:07 25-06-2015

Հրկիզել է իր տունը

Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օշական գյուղում տուն է այրվում: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ի սահմաններում, 1967 թ. ծնված Հայկ Մ.-ն հրկիզել է իր տունը: Պատճառված վնասի չափը պարզվում է: Հայկ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել կատարածը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր