5063 դիտում
22:02 24-06-2015
Ժողովրդավարությունը արձանագրում է հերթական հաղթանակը. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Ժողովրդավարությունը արձանագրում է հերթական հաղթանակը: Քաղաքացիական հասարակությունը կարողանում է իր պահանջները հստակ ձևակերպել և քաղաքակիրթ պայքար վարել:
Դա հաջողվում է, որովհետև ցույցերը ղեկավարվում են քաղաքացիական հասարակության կողմից, կուսակցական առաջնորդությունը պահանջված չէ, ցուցարարները հաստատ մնում են իրենց դիրքերում, իսկ հիմնական պահանջը չի ստանում քաղաքական ընդհանրացումներ:
Առանձնապես գնահատելի է հասարակական և մշակութային հեղինակությունների, այդ թվում՝ հայ եկեղեցու սրբազան հայրերի մասնակցությունը: Այդպիսով, համերաշխությունը տարածվում է հասարակական բոլոր հարթություններում և արդարացի պահանջը վերածվում է համաժողովրդականի: Օրինաչափ ու սպասված է նաև շահագրգիռ կողմերի արձագանքը: Էլեկտրաէներգիայի թանկացման պահանջ ներկայացրած ընկերության շահերի պաշտպանի դերում հայտնված ռուսական ԶԼՄ-ներ ու ԱՄՆ դեսպանատան և եվրոպական կառույցների՝ ազատության վերաբերյալ պատկերացումներ ու հայտարարություններ ..
Սա վկայում է, որ մեր երկիրը համաշխարհային տարաբնույթ հետաքրքրությունների թատերաբեմում է: Սակայն երիտասարդ ցուցարարները հաստատակամ ու կազմակերպված բացառում են ավելորդ շահարկումները: Եթե նրանք երբևէ դառնան քաղաքական գործիչներ, կարող են էականորեն փոխել ուժերի հարաբերակցությունն ու պետության որակը, խաղաղ և հավասարակշռված գործիքների միջոցով պաշտպանել պետության ու քաղաքացու շահերը:
Իսկ ներկայում կարելի է արձանագրել, որ հրապարակային խաղաղ պայքարի նոր մշակույթն արդեն արմատավորված է: Դա վստահություն է ներշնչում, որ հասարակական համերաշխությամբ հնարավոր է բարդ կամ անլուծելի թվացող շատ խնդիրներ լուծել՝ առանց արյունոտ բախումների, մարդկային և նյութական կորուստների, առանց քաղաքական երանգավորման և միմյանց ոչնչացնելու մոլուցքի:
Նմանատիպ նյութեր
3867 դիտում
22:46 17-09-2014
«Ժողովուրդը սովորական Ղազարյան Աշոտին դարձրեց Աշոտ Ղազարյան»․ aravot.am
1045 դիտում
22:16 29-10-2020
Ռազմական հաղթանակը պետք է ապահովի մեր քաղաքական հաղթանակը. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
646 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար