211652_close_icon

Երևանում հերթական անգամ թալանել են քաղաքացուն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան. քաղաքացիներն ասում էին՝ «Հույս էլ չկա, թե մի բան կլինի, գալիս են, դեպքը արձանագրում են, իսկ գործը մնում է չբացահայտված». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1756 դիտում article-date 09:57 14-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Խ.-ն առավոտյան աշխատանքի մեկնելիս նկատել է, որ Օհանովի 2-րդ շենքի բակում իր կողմից կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և փորձաքրեագետի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք Սամվել Խ.-ի ավտոմեքենայի վրայից գողացել են ծալովի ծածկը (կապոտ), լուսարձակները 7 հայելիները՝ նրան պատճառելով մոտ 1 ու կես միլիոն դրամի վնաս: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Ամեն օր լսում ենք՝ սրա տունը տարան, սրա խանութը տարան, սրա ավտոն տարան, բայց չենք լսում՝ արդյո՞ք բռնվեցին գողը կամ գողերը: 

Արդեն 3-րդ դեպքն է, որ էս բակում մեքենա են թալանում: Անկեղծ հույս էլ չունենք, թե էս անգամ կբացահայտվի. ոստիկաններն ու քննիչները գալիս արձանագրում են ու վերջ, յա կբացեն, յա չեն բացի, բայց դրա դեմը ո՞վ պետք է առնի: 

Արդյո՞ք այս դեպքը կբացահայտվի, թե սա էլ կմնա հերթական չբացահայտված հանցագործությունը, չգիտենք, բայց այնքան էլ վստահ չենք, թե կբռնվեն գողը կամ գողերը»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյան

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր