211652_close_icon
views-count5829 դիտում article-date 19:50 24-06-2015

«Հին Էրիվան»-ի սեփականատիրոջ դատավարությունը չհետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քաղաքացաիկան դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/1674/02/14 քաղ. գործի քննությունը: Նշված քաղ. գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.02.2015թ-ի վճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերվել իմ՝ պատասխանող Մանվել Տեր-Առաքելյանի կողմից: Ես՝ Մանվել Տեր-Առաքելյանս արդեն 3-րդ օրն է գտնվում եմ Փարիզի Ամերիկյան Հոսպիտաում՝ հետազոտությունների և բուժման նպատակով քանի որ ունեմ լուրջ առողջական խնդիրներ, որոնց չբուժման և չկանխարգելման դեպքում իմ կյանքին և առողջությանը խիստ վտանգ է սպառնում: 22.06.2015 թ-ին ես դիմում եմ ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Հունանյանին հայտնել եմ իմ 21.06.2012թ-ին բուժական նպատակով Ֆրանսիա մեկնել եմ Ֆրանսիա, նաև գրավոր տեղեկացրել եմ, որ կներկայացնեմ տեղեկանք Փարիզյան բուժհաստատությունից, երբ բուժման նպատակով տեղավորվեմ տվյալ բուժհաստատությունում: 23.06.2015թ-ին արդեն իսկ գտնվելով Փարիզի Ամերիկյան Հոսպիտալում և էլեկտրոնային փոստի միջոցով համպատասխան տեղեկանք եմ ուղարկել իմ աշխատակցին, որը թարգմանվել և իմ կողմից ստորագրված և էլեկտրոնային փոստով ուղարկված դիմումի հետ միասին ներկայացվել է ՀՀ վերաքննիչ դատարանի գրասենյակ: Գիտակցելով, որ դատարանին անհրաժեշտ է դիմումի բնօրինակը, այն բարեկամիս միջոցով ուղարկել եմ Երևան, որն էլ վերստին առավոտյան ժամը 09,10ր-ին մուտք է եղել վերաքննիչ դատարան: Դիմումներով ես հստակ նշել եմ, որ չունեմ ներկայացուցիչ-փաստաբան և ցանկանում եմ ինքս պաշտպանել իմ իրավունքներն ու օրինական շահերը: Գրասենյակի աշխատակիցները, ստանալով 1-ին դիմումը ոչ պակաս քան 15 րոպե գրասենյակից հեռացել և խորհրդակցել են ինչ որ մեկի հետ, այնուհետև կազմել են արձանագրություն առ այն, որ իմ աշխատակցի կողմից ներկայացվել է դիմումի պատճեն: 2-րդ դիմումի կապակցությամբ, որը մուտքագրվել է այսօր վերստին վերաքննիչ դատարանի գրասենյակը կազմել է արձանագրություն, այս անգամ էլ նշելով, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը պատճեններով են: Այսինքն, վերաքննիչ դատարանը փորձելու է վիճարկել իմ կողմից ներկայացված դիմումների արժանահավատությունը: Փաստորեն վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավականին հասկանալի պատճառներով, որպես ապօրինի պատվեր կատարողի ցանկանում է խոչընդոտներ ստեղծել, որպեսզի ես չկարողանամ օգտվել իմ դատական պաշտպանության իրավունքից, միևնույն ժամանակ չկարողանամ նաև կարգավորեմ իմ բավականին լուրջ առողջական խնդիրները: Այդպես էլ եղավ. Այսօր ժամը 11,25ր-ին նշանակված դատական նիստով վերաքննիչ դատարանը կատարեց իրեն տրված պատվերը և Յունիբանկի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի ցուցումով ավարտեց վերաքննիչ բողոքի քննությունը, որոշման հրապարակումը նշանակելով 03,07,2015թ-ին ժամը 11,10ր-ին: Դատական նիստի ժամանակ վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Հունանյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից պեղեց ինչ որ մի իրավանորմ, որ նույնիսկ իմ կողմից դիմում ներկայացնելու պայմաններում իրավունք ուներ շարունակելու դատական նիստն առանց իմ մասնակցության: Դատավոր Ա. Հունանյանին փաստորեն խորթ են ՀՀ Սահմանադրության 19, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Դատավոր Ա. Հունանյանի համար արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության իրավունքը հավասարազոր են անձեռոցիկի արժեքին: Փաստորեն տարիների ընթացքում իմ քրտինքով կառուցված ք. Երևան, Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող Հին Էրիվան ռեստորանային համալիրի խլման պրոցեսին միացավ նաև Դատավոր Ա. Հունանյանը: Այս պայմաններում պատասխանատու հայտարարում եմ հետևյալը. • Քանի որ բուժումս գրեթե չսկսված հետ եմ վերադառնում Փարիզից Երևան ապա կյանքիս և առողջությանս հետ կապված որևէ խնդրի առաջացման դեպքում, դրա պատասխանատվությունը մնալու է դատավոր Ա. Հունանյանի վրա, • Շարունակելու եմ պայքարս ապօրինի հյուսած սարդոստայներից ազատվելու համար, քանզի իմ պայքարի հիմքում ընկած է շատ պարզ հանգամանք. Փրկել իմ ունեցվածքը բարբարոսներից: Մանվել Տեր-Առաքելյան

Նմանատիպ նյութեր