6533 դիտում
19:05 24-06-2015
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Բաղրամյան պողոտայում արդեն 24 ժամ է, ինչ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան եւ ՀՀ քաղաքացիների թիվը գնալով` ավելանում է:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քաղաքացիները իրենց հետ սնունդ են բերում եւ հյուրասիրում տեղի ցուցարարներին և ոստիկաններին:
Քաղաքապետարանի աղբատար մեքենան էլ տարավ աղբարկղերը, որոնք շարել էին ցուցարարները; Սակայն ցուցարարները աղբարկղերն ավելացրեցին եւ շարունակում են բարիկադների միջոցով պաշտպանվել հնարավոր բախումներից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ բարեբախտաբար, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեն եղել և գիշերը խաղաղ է անցել, իսկ լուսաբացին մաքրեցին փողոցները, որոնց միացան նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
Նմանատիպ նյութեր
2224 դիտում
14:55 07-02-2022
Վարորդների բողոքի ակցիան՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի վճարների թանկացման. News.am. ՈՒՂԻՂ