Բաղդադում կքննարկեն «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի ռազմավարությունը
Իրանի, Իրաքի ու Սիրիայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Բաղդադում կքննարկեն «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի ռազմավարությունը:
Ինչպես տեղեկացնում է «kommersant.ru»-ն, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ այդ հանդիպումը կնպաստի ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ուժեղացմանը: Վելայեթին հայտարարել է, որ Իրանը, Սիրիան և Իրաքը միմյանց հետ կապված են պատմական ու եղբայրական կապերով:
Իրանի ՆԳՆ ղեկավար Աբդուլ-ռզա Ռահմանի Ֆազլը հայտարարել է, որ Բաղդադում կայանալիք հանդիպման ժամանակ երեք երկրների միջև ստորագրվելու է արձանագրություն: