211652_close_icon

Օբաման հրաժարվել է զորքեր մտցնել Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար

views-count1488 դիտում article-date 11:25 11-09-2014
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ բարաք Օբաման հրաժարվել է զորքեր մտցնել Իրաք՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին Օբաման հայտարարել է իսլամականներին արմատախիլ անելու ռազմավարության մասին իր ելույթում: ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ԱՄՆ-ը գլխավորելու է լայն կոալիցիա՝ ընդդեմ Սիրիայի ու Իրաքի կամ էլ մյուս վայրերի զինյալների. «Մենք ամերիկյան զորքեր չենք մտցնի, որպեսզի նրանք մարտնչեն այլ երկրի տարածքում: Ահաբեկչության դեմ պայքարի կամպանիան իրականացվելու է մեր ավիացիայի ու ցամաքում մեր գործընկերների ուժերի միջոցով»:

Նմանատիպ նյութեր