Իտալիայի իշխանությունները 2 օրում փրկել են 6000 ներգաղթյալի
                        Իտալիայի իշխանությունները տարեսկզբից փրկարարական լայնածավալ գործողություններ են իրականացնում: Շաբաթ և կիրակի օրերին առափնյա ծառայություններին հաջողվել է փրկել մոտ 6 հազար ապօրինի ներգաղթյալի. Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները փորձել են Միջերկրական ծովը հատել ռետինե նավակներով: 
Իսկ գիշերը Լիբիայի ռազմածովային ուժերը կասեցրել են այն նավի ընթացքը, որում եղել է ավելի քան 500 ներգաղթյալ: Նրանց հետ են ուղարկել մայրաքաղաք Տրիպոլի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

