Հունիսի 29-ից գործարկվելու են նոր տեսախցիկներ Երևանում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 29-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.
[b]• Երևան քաղաքի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկ,
• Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի հարակից հատված:[/b]
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]