Քուրդ աշխարhազորը գրավել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող ռազմակայան
Քուրդ աշխարhազորայինները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գրավել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող ռազմակայանը, որը գտնվում է Ռաքքա քաղաքից 50 կմ հեռավորությամբ:
Ջիհադականներն այն գրավել են անցած ամառ կառավարական ուժերի հետ կատաղի մարտերի ժամանակ:
Նշենք, որ անցած շաբաթ էլ քրդերին հաջողվել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից խլել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի Թել-Աբյադ ռազմավարական նշանակության քաղաքը: