Սիրիայում «Հարավի բանակ» խմբավորման ապստամբները հայտարարել են, որ Դերաա գավառում գրավել են կառավարական բանակի խոշորագույն ռազմակայանը, որը Դամասկոս տանող մայրուղուց 10 կմ է հեռու: Որոշ տվյալներով, 2 կողմից կա 30 զոհ:
Սիրիայի կառավարական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունը: Ռազմակայանի գրավումը խռովարարների համար ճանապարհ կհարթի դեպի Աս-Սուվեյդա գավառ, որը Բաշար Ասադին հավատարիմ զորքերի վերասկողության ներքո է: