211652_close_icon
views-count1459 դիտում article-date 15:17 23-06-2015

Չի բացառվում, որ 1-3 ժամվա ընթացքում բերման ենթարկվածներն ազատ արձակվեն. ԱԺ-ում խմբակցությունները խորհրդակցություն են հրավիրել

Խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր ԱԺ-ում խորհրդակցություն է հրավիրվել, որից հետո ՀՀԿ-ակաները հայտարարեցին, որ իրենց խմբակցությունը հետամուտ է լինելու, որ այսօր վաղ առավոտյան լուսաբացին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներն ազատ արձակվեն: Պատգամավորները նշում էին, որ մոտ 3 ժամվա ընթացքում բերման ենթարկվածները ազատ կարձակվեն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի: Այս մասին եւս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան:

Նմանատիպ նյութեր