211652_close_icon
views-count7010 դիտում article-date 14:35 23-06-2015

Շոգ ա եղել, ջուր են շփել. Առաքել Մովսիսյանը` լուսաբացին տեղի ունեցած բռնությունների մասին

Շոգ ա եղել, ջուր են շփել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուսաբացին տեղի ունեցած բռնություններին՝ ասաց Առաքել Մովսիսյանը: Միաժամանակ նշեց, որ ինքը տեղեկություններ չունի, թե ժողովրդին ջարդուխուրդ են արել, իսկ, եթե ինչ-որ բան էլ եղել է, համոզված է, որ սադրանքն է եղել եւ քննությունը կպարզի եղելությունը: Նրա խոսքով, իրենք եւս ամեն բան անում են, որ հոսանքի գինը էժանացվի: «Ինչ կարողանում ենք, անում ենք»,-ասաց նա: Դիտարկմանը, թե այդ ի՞նչ են կարողանում անել, կոնկրետ պատասխան չտվեց: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի: Այս մասին եւս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր