3657 դիտում
13:30 23-06-2015
Պայքարի նոր, որակապես ավելի բարձր մշակույթ է ձևավորվում. Վահե Ղազարյան
Եղավ այն, ինչ սովորաբար լինում է այն դեպքերում, երբ չկա գործողությունների հստակ սցենար: Բայց նաև հենց այդ հանգամանքը հուշում է, որ մարդիկ ոչ թե հարել կամ ուղղորդվել են պատեհապաշտ, ուրիշի ձեռքով շագանակներ քաղող որևէ հոսանքի կողմից, այլ նման քայլի գնացել են անելանելիության, անզորության և նման մի քանի «ան»-երից ելնելով:
Դատելով ոստիկանության կողմից հավաքը ցրելու կադրերից՝ միանշանակ կարելի է ասել, որ ցուցարարները մինչև վերջ մնացին «խաղաղ»-ի սահմաններում: Բռավո… և փառք Աստծո, որ չունեցանք զոհեր: Մյուս կողմից, ոստիկանները ևս զերծ մնացին ծայրահեղ դրսևորումներից, ինչպիսիք առկա էին, մասնավորապես 2004-ի ապրիլին և 2008-ի մարտին (առանձին էպիզոդներում թերևս բացառություն էին քաղաքացիական հագուստով, թևերին էլ սև կապ կրող «շկաֆերը», որոնց ծագումնաբանությունը շատերին է հետաքրրում): Այս ամենը վկայում է, որ ձևավորվում է պայքարի նոր, որակապես ավելի բարձր մշակույթ:
Իսկ ո՞րն է ելքը՝ ըստ իս.
ա) ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված ցուցարարների ազատ արձակում
բ) էլեկտրաէերգիայի նոր սակագնի վերանայման շուրջ քայլերի հստակ ձևակերպում և բանակցություններ
գ) ցուցարարների գործողությունների ավելի հաշվենկատ կազմակերպում` նվազագույնի հասցնելով բախման հավանականությունը:
[url=https://www.facebook.com/vahe.ghazaryan.923?fref=ts]Վահե Ղազարյան[/url]
Նմանատիպ նյութեր
3035 դիտում
11:20 03-05-2017
Մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը
6924 դիտում
12:05 16-04-2023
Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. Վահե Ղազարյան
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին