Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը սպանվել է ընտանեկան վեճի ընթացքում
Բռնքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Մեքսիկացի Խուան Խոսե Էստրադան 51 տարեկան հասակում զոհվել է դանակից հասցված հարվածներից, որոնք նա ստացել է ընտանեկան վեճի ժամանակ:
Նախօրեին՝ առավոտյան, Էստրադային դեղատուն էին հասցրել վնասվածքներով, որտեղ էլ նա մահացել է մինչև շտապ օգնության ժամանելը:
Հետաքննության տվյալներով, Էստրադան տանը վիճել էր ազգականների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել էր նրան:
«Դինամիտ» մականունով Էստրադան 1987 թվականին նվաճել էր WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը թեթևքաշային կարգում, իսկ մեկ տարի անց դարձավ WBA չեմպիոն: Պրոֆեսիոնալ ռինգում մեքսիկացին 47 գոտեմարտ է անցկացրել, որոնցից 36-ում հաղթել է (30-ը՝ նոկաուտով):
Մարզական կարիերան ավարտելուց հետո Էստրադայի մոտ խնդիրներ առաջացան օրենքի հետ, իսկ 2005 թվականին նա ազատազրկվեց թմրանյութեր պահելու համար: Վերջին շրջանում նախկին բռնցքամարտիկը աղբահավաքությամբ էր զբացվում: