211652_close_icon
views-count3148 դիտում article-date 14:29 05-05-2015

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը զոհվել է ավտովթարից

Բռնցքամարտի Համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էնդրյու Լյուիսը 44 տարեկան հասակում զոհվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի արդյունքում: Դեպքը տեղի է ունեցել Հարավային Ամերիկյանի հյուսիս-արեւելքում գտնվող Գայանա պետությունում: Մարզիկը Գայանայի մայրաքաղաք Ջորջթաունի մոտ հեծանիվ վարելիս բախվել է ավտոմեքենային: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: «Վեցգլխանի» մականունով Էնդրյու Լյուիսը Գայանայի առաջին բռնցքամարտիկն էր, որը 2001թ. հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ հաղթելով ամերիկացի Ջեյմս Փեյջին: Նրա հաղթանակի օրը երկրում հայտարարվել է ազգային տոն: Մեկ տարի անց Լյուիսը կորցրել է տիտղոսը եւ վերադառնալով հայրենիք, խոշոր մրցաշարերի այլեւս չի մասնակցել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր