1137 դիտում
16:24 22-06-2015
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ևս 2 բուհ ստացավ հավատարմագիր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել "Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին" և "Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային" 4 տարի ժամանակով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:
Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշման 11-րդ կետը և "Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն" հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 21-ի N 12 և N 11 որոշումները:
Ներկա դրությամբ ինստիտուցիոնալ հավատարմագիր են ստացել Հայաստանի 10 բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից ԵՊՀ-ն՝ 6 տարի ժամանկահատվածով, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի "Գլաձոր" համալսարանը՝ 4 տարի ժամանակահատվածով և Հյուսիսային համալսարանը՝ 2 տարի ժամանակահատվածով՝ պայմանական
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
14:00 06-03-2015
Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ 3 պետական բուհեր ստացել են հավատարմագիր
1660 դիտում
18:49 09-06-2014
Աշոտյանի հրամանով դադարեցվել է ԲՈՒՀ-ի լիցենզիայի գործողությունը
Այս բաժնից
802 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
658 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
940 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին