211652_close_icon
views-count594 դիտում article-date 15:57 22-06-2015

Երեք տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսը վերադարձնում է Իսրայելի դեսպանին

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Եգիպտոսը վերադարձնում է Իսրայելի դեսպանին երեք տարվա ընդմիջումից հետո: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «Jerusalem Post»-ին, հրեական պետության նախարարների կաբինետի ղեկավարը դեսպանի վերադարձն անվանել է «կարևոր նորություն», որը կամրապնդի խաղաղությունը Եգիպտոսի և Իսրայելի միջև: Իսրայելում Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի արտգործնախարարի օգնական Խազեմ Խայրաթը, ով իր լիազորություններին կանցնի ս.թ. սեպտեմբերին:

Նմանատիպ նյութեր