Կորեայի թերակղզում տիրող իրավիճակը` ԿԺԴՀ-ում բանակցությունների գլխավոր թեման
Կորեայի թերակղզում իրավիճակը կլինի ԿԺԴՀ այցելած` քաղաքական երկխոսության հարցերով Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության փորձագիտական առաքելության բանակցությունների առանցքային թեման:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, առաքելությունը, որը գլխավորում է Հյուսիս-Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի հարցերով տնօրեն Գերհարդ Սաբատիլը, պլանավորում էր այցելել Փխենյան դեռ նախորդ տարվա վերջին, սակայն այցը հետաձգվեց, ինչի պատճառը եղավ խիստ կարանտինը: