Եվրոպական կենտրոնական բանկը կմեծացնի հունական բանկերի համար արտահերթ օգնության ծավալը
Եվրոպական կենտրոնական բանկը որոշում է կայացրել մեծացնել հունական բանկերի համար արտահերթ օգնության ծավալը (ELA, Emergency Liquidity Assistance):
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, լուրը հայտնել է NTV հեռուստաալիքը` հղում անելով ԵԿԲ աղբյուրներին:
Թե ինչ մակարդակի վրա կարող է հասցվել օգնության ծավալները, դեռևս պարզ չէ: Հունական բանկերի խնդիրը կայանում է այն բանում, որ քաղաքացիներն ու ընկերությունները երկրում անորոշ տնտեսական իրավիճակի պատճառով շտապ կարգով որոշում են ընդունել հանել միջոցները հաշիվների վրայից: