Պատժամիջոցային ճգնաժամը ավելի ծանր հետևանքներ է առաջացրել Եվրամիության երկրների և Շվեյցարիայի համար
Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է պատժամիջոցների հետևանքով, Եվրոպային կարժենա 100 մլրդ եվրո և ավելի քան 2 մլն աշխատատեղ: Նման գնահատական է պարունակվում Ավստրիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հաշվարկներում:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «Die Welt»-ին, ճգնաժամը հանգեցրել է էլ՛ ավելի վատ հետևանքների Եվրամիության երկրների և Շվեյցարիայի համար, քան մինչ այժմ սպասվում էր:
«Արտահանման անկումը, որը մենք կանխատսում էինք նախորդ տարվա աշնանը որպես վատագույն սցենար, ներկա պահին իրականություն է դարձել», - ասել է հետազոտության երեք հեղինակներից մեկը հանդիսացող Օլիվեր Ֆրիցը: