Էրդողանի թիվ 1 հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենի առողջական վիճակը վատ է
Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով լրագրող Օմեր Ադիայամանին, գրում են, որ Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի առողջական վիճակը վատացել է:
Ըստ տեղեկությունների՝ Գյուլենի մոտ առկա են վերին շնչուղիների ծանր հիվանդություններ:
Լրագրողը պնդում է, որ իրեն այդ մասին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրից: