5067 դիտում
09:29 11-04-2015
1965 թ-ին Էրդողանի ոխերիմ թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը
«Թուրքական «Ենի Շաֆաք» թերթը գրում է, որ գյուլենական շարժման հիմնադիր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոխերիմ թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենը 1965 թվականին խոստովանել է, որ հայերի ցեղասպանություն Օսմանյան կայսրությունն իրականացրել է:
Թերթը նշում է, որ այդ մասին Գյուլենը գրել էր մայիսի 6-ին Պոլսո հայոց պատրիարք Շնորհք Գալստյանին ուղղված նամակում, որի տակ առկա է նրա ստորագրությունը: Այս մասին հաղորդում է [url=http://asbarez.com/arm/220423/]Asbarez [/url]պարբերականը՝ հղում անելով Ermenihaber.am-ին:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Մանկությանս տարիներին և մասնագիտական գործունեությանս ընթացքում առիթ եմ ունեցել ճանաչելու մեծ թվով հայ ընտանիքների և անձանց: Այն, ինչ իրականացվել է 1915 թվականին հայերի նկատմամբ, մեծ ցեղասպանություն է և առանց նզովելու ես դա չեմ կարող չհիշել: Կարդացել եմ, որ սպանվածների թվում եղել են շատ հայտնի մարդիկ: Ես նրանց հարգանքով եմ հիշում: Մեծ կարեկցանքով դատապարտում եմ տգետ իսլամիստ քաղաքացիների կողմից իրականացված Հիսուս մարգարեի սերուդների սպանությունը: Մեծ շնորհակալություն եմ հայտնում և խնդրում Աստծուն, որ այդ հողերի արժանի զավակները՝ մեր հայ հայրենակիցները և հույն քաղաքացիներն իրենց թուրք եղբայրների հետ խաղաղության և բարեկեցության մեջ ապրեն»:
Նմանատիպ նյութեր
13938 դիտում
19:49 06-03-2022
Ասել եմ ու ասում եմ. թուրքը հայի ոխերիմ թշնամին է, ռուսը՝ հայի ոխերիմ բարեկամը. Արթուր Եղիազարյան
1266 դիտում
14:20 20-06-2015
Էրդողանի թիվ 1 հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենի առողջական վիճակը վատ է
5779 դիտում
10:33 17-07-2016
Թուրքիայում ռազմական հեղաշրջումը Էրդողանի կազմակերպած բեմականացումն էր. Ֆեթուլլահ Գյուլեն
Այս բաժնից
712 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
556 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1078 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ