Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 53-ի
Հնդկաստանի Մումբայի քաղաքում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 53-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 25 մահացածի մասին: Եւս մի քանի թունավորված դեռ բուժում է ստանում:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում կեղծված ալկոհոլի վաճառքը բավականին տարածված է: Էժան եւ անորակ խմիչք կարելի է ձեռք բերել 1 դոլարով: