1382 դիտում
10:28 20-06-2015
Հայաստանի արտաքին պարտքը արդեն գտնվում է «անհարմարավետության միջակայքում». ՀԺ
«Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչության ղեկավար Թերեզա Սանչեսը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի արտաքին պարտքը արդեն գտնվում է «անհարմարավետության միջակայքում»:
«ՀՀ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ ՀՆԱ-ի ցուցանիշի համեմատ պարտքը սկսի նվազել»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայումս քննարկվող «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որով կառավարությունը ցանկանում է պետպարտքի ծավալների սահմանափակումներից հանել ԿԲ-ի պարտքը և դրանով իսկ հնարավորություն ստանալ ավելի մեծ պարտքեր ներգրավվելու, ապա ըստ Սանչեսի դա ԱՄՀ–ի համար նշանակություն չունի:
«ԱՄՀ-ն իր որոշումներում հաշվի է առնելու ՀՀ ընդհանուր կառավարության և ԿԲ-ի պարտքերի գումարը»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը: Նա տեղեկացրել է. որ սեպտեմբերին ԱՄՀ-ն հանդես կգա ՀՀ տնտեսության մասին նոր կանխատեսումներով: Ըստ Սանչեսի, տնտեսական ցուցանիշները կարող են փոքր ինչ բարելավվել, ինչը պայմանավորված է ՌԴ տնտեսությունում իրավիճակի մի փոքր կայունացմամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
12842 դիտում
09:17 01-08-2018
Զարուհի Փոստանջյանի քվեները, ըստ հարցումների, կարող են տատանվել 1,5-2,5 տոկոսի միջակայքում․ «Փաստ»
1147 դիտում
09:32 11-11-2023
Ծայրահեղությունների միջակայքում․ «Փաստ»
1966 դիտում
09:32 16-08-2016
Արտաքին պահուստների նվազմանը զուգահեռ կտրուկ աճել Է արտաքին պարտքը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
997 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1054 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»