Ռոբերտ Քոչարյանի համար գրասենյակային տարածք վարձակալելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմը «Էրեբունի-Պլազա»-ին վճարել է 31 մլն 165 հազար դրամ. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար գրասենյակային տարածք վարձակալելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմը «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ին վճարել է 31 մլն 165 հազար դրամ: Այս գումարով նախագահի աշխատակազմը վարձակալել է «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ–ի 6-րդ հարկն ամբողջությամբ՝ ընդհանուր 236,1 քառակուսի մետր տարածք: Տեղեկացնենք, որ 1 քառակուսի մետր տարածքի վարձակալության ամսավճարը, ըստ պայմանագրի կազմում է 11 հազար դրամ: Ռոբերտ Քոչարյանն, ինչպես տեսնում ենք, չի ցանկանում իր գրպանից վճարել գրասենյակի համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։