1480 դիտում
20:03 19-06-2015
Պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիետեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախաքննությամբ պարզվել են 2015թ. փետրվարի 22-ին Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում տաքսի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 34-ամյա քաղաքացին փետրվարի 22-ի առավոտյան՝ ժամը 08։00-08։30-ի սահմաններում, «Գարեգին Նժդեհ» հրապարակում վիճել է «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ՝ ավտոմեքենան խախտումներով վարելու համար։ Ապա Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում, դանակի գործադրմամբ, նույն տաքսու վարորդի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել է թևնոցը, 13.000 ՀՀ դրամ ու հեռացել։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչը հաստատվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում