ԵՄ-ը 1 տարով երկարաձգել է Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը երկարաձգել է Ղրիմի և Սևաստոպոլի դեմ կիրառվող պատժամիջոցները մինչև 2016 թվականի հունիսի 23-ը: Այդ մասին հայտնել է ԵՄ տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը:
Խորհրդի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ ԵՄ-ի ձեռնարկած միջոցառումների մասին պաշտոնապես կհրապարակվի շաբաթ՝ հունիսի 20-ին:
Պատժամիջոցները տարածվելու են ԵՄ անդամ պետությունների կողմից ներկրվող ղրիմյան ապրանքների վրա, Ղրիմում ներդորւմների կատարման վրա, զբոսաշրջության, ԵՄ-ից Ղրիմ և Սևաստոպոլ մի շարք ապրանքների և տեխնոլոգիաների ներկրման վրա: