ԱՄՆ-ում բժշկական խարդախությունների մեղադրանքով ձերբակալվել է 243 մարդ
Միացյալ Նահանգներում 700 մլն դոլարի չափով բժշկական խարդախությունների մեղադրանքով ձերբակալվել է 243 մարդ: Մեղադրանքներ ներկայացվել են տարբեր նահանգների բժիշկների, պոլիկլինիկաների աշխատակիցների, բուժքույրերի և դեղատների սեփականատերերի նկատմամբ:
Փորձագետների խոսքով, նրանք գումար են պահանջել չմատուցված, ինչպես նաև այն ծառայությունների համար, որոնք անհրաժեշտ չեն եղել: Խարդախության զոհ են դարձել տարեց մարդիկ, այդ թվում` ծանր հիվանդությամբ տառապողներ::