211652_close_icon
views-count1157 դիտում article-date 14:04 19-06-2015

Հունաստանի ճգնաժամի շուրջ Եվրախմբի հանդիպումը անարդյունք է ավարտվել

Լյուքսեմբուրգում անարդյունք է ավարտվել Հունաստանի ճգնաժամի շուրջ Եվրախմբի հանդիպումը. ֆինանսների նախարարներին չի հաջողվել փոխզիջման հասնել: Երկուշաբթի Բրյուսելում «հունական հարցը» կքննարկեն եվրոյի գոտու երկրների առաջնորդները: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդի խոսքով, հիմնադրամը, Եվրամիությունը ու Եվրոպական կենտրոնական բանկը առաջարկների ցուցակ են կազմել` էապես թեթևացնելով Աթենքին ներկայացված պահանջները: Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը պնդում է, որ Աթենքը տրամադրված է պայմանավորվածության հասնել վարկատուների հետ, սակայն այն պետք է ադապտացվի երկրի իրական պահանջներին: Վարուֆակիսը նշել է, որ Հունաստանի կառավարությունը արագ և արդյունավետ բանակցությունների կոչ է արել գործընկերներին:

Նմանատիպ նյութեր