Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է միջազգային տնտեսական 19-րդ ֆորումը
Սանկտ Պետերբուրգում երեկ մեկնարկել է միջազգային տնտեսական 19-րդ ֆորումը, որին ներկա են եղել 24 պետություններից 7.5 հազար մասնակիցներ:
Օրակարգը հագեցած է եղել` համաշխարհային տնտեսության խնդիրների գնահատումներից մինչև պատժամիջոցների պայմաններում զարգացման նոր ուղիների փնտրում:
Ի դեպ, ֆորումի ընթացքում քննարկվել է, այսպես կոչված, «շոկոլադե խնդիրը»: Խոսքը արտասահմանյան շոկոլադի Ռուսաստան ներկրման սահմանափակման մասին է: Շոշափվել է նաև Եվրասիական տնտեսական միության թեման, մանսավորապես` արժութային քաղաքականությունը համակարգելու անհրաժեշտությունը: Եվրասիական զարգացման բանկի կառավարման ղեկավարի խոսքով, միասնական արժույթն անհրաժեշտ է, սակայն դրան հասնելու համար պետք է համակարգված արժութային և ֆիսկալ քաղաքականության հիմքի առկայություն: