ԱՄՆ-ն հրաժարվել է մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումին
Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումին, հաղորդում է Tass-ը:
ԱՄՆ ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կառավարությունը չի ցանկանում ոչ մի մակարդակով ներկայանալ ֆորումին:
Պատճառը, աղբյուրի խոսքով, ուկրաինական ճգնաժամին Ռուսաստանի մոտեցումն է, որը նախորդ տարի անցկացված ֆորումից հետո ավելի ագրեսիվ է դարձել: