Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հունիսի 18-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կորցրել է դռան բանալին, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 18-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 18-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 57 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը և արգելափակումից դուրս բերել քաղաքացիներին:
***