211652_close_icon
views-count1311 դիտում article-date 17:54 18-06-2015

Նվերներ մայրաքաղաքի թիվ 141 մանկապարտեզի գիշերօթիկ խմբերի երեխաներին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 141 մանկապարտեզում հյուրընկալվել և գիշերօթիկ խմբերի երեխաներին նվերներ են մատուցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող սփյուռքահայ բարերարներ մայր և դուստր` Նվեր և Լյուսի Սամուելյանները: Հյուրերին մանկապարտեզի սաները դիմավորել են գեղեցիկ բեմադրությամբ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աջակցությամբ նախապես ուսումնասիրելով երեխաների սոցիալական կարիքներն ու գնահատելով դրանք՝ Սամուելյանների ընտանիքը գիշերօթիկ խմբերի բոլոր 88 երեխաներին ամառային ու ձմեռային հագուստ, նաև քաղցրավենիք է նվիրել: Լյուսի Սամուելյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին երեխաների հետ հանդիպումը կազմակերպելու և իրենց նախաձեռնությանն աջակցելու համար, նշել է, որ շփումը փոքրիկների հետ փոխանցել է աննկարագրելի զգացողություններ, և ցանկություն հայտնել այցելությունը Հայաստան դարձնել ամենամյա՝ իրենց հնարավոր աջակցությունը ցուցաբերելով նման կրթօջախներին: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սամուելյանների ընտանիքին և ընդգծել քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես աջակից լինել բարեգործական նախաձեռնություններին: Հյուրերը նաև շրջել են մանկապարտեզում, ծանոթացել շենքային պայմաններին և երեխաների առօրյայի կազմակերպմանը:

Նմանատիպ նյութեր