1146 դիտում
16:20 18-06-2015
Հրդեհից տուժած ընտանիքները բնակարաններ կստանան
ՀՀ կառավարությունը Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել է Մեղրիի քաղաքային համայնքին որպես բնակելի շենք վերակառուցելու և ս.թ. հունիսի 13-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկած հրդեհից տուժած ընտանիքներին և քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին սեփականության իրավունքով, անհատույց տրամադրելու պայմանով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, կառավարությունն այս որոշմամբ երկու հարց է լուծում. նախ՝ բնակարանով ապահովում է այն ընտանիքներին, որոնք հրդեհի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, երկրորդ՝ լուծվում է Մեղրիի երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը: Հրդեհից տուժածներին մարզպետն այժմ տեղավորել է ժամանակավոր կացարաններում, և նրանց հարցը շատ արագ պետք է լուծվի:
Վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է շուտափույթ կարգավորել բոլոր իրավական-տեխնիկական խնդիրները, որպեսզի նշված ընտանիքներն հնարավորինս արագ տեղավորվեն նոր բնակարաններում:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
23:58 22-08-2023
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 8 շենքի 39 ընտանիքները նոր բնակարաններ կունենան
5406 դիտում
18:37 28-04-2016
Զոհված զինծառայողների ընտանիքները պետական աջակցություն կստանան
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1261 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան