2587 դիտում
22:30 07-06-2019
Երևանի Արցախի 8 և 10 հասցեների 4-րդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է:
«Բանակցություններ, հաշվետվություններ, հաշվարկներ, բնակմակերեսներ, նոր շենքի շինարարություն. հասել ենք ավարտին: Ընդհանուր առմամբ երկու շենքում միասին ունենք 170 բնակարան և նույնքան՝ ընտանիք: Տեսել եք, թե ինչ սոսկալի պայմաններում են մարդիկ ապրում: Դա արդեն շարունակվում է ավելի քան 10-15 տարի: Այսօր մենք հասել ենք այն վերջնակետին, որ մարդիկ կարող են ունենալ սեփական տանիք, սեփական անկյուն, նորմալ պայմաններ՝ բարվոք և արժանապատիվ կյանքի համար»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Վթարային շենքերում ապրող ընտանիքների մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրամադրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում՝ մինչև նոր կառուցվող շենքի շահագործման հանձնվի:
«Այս պահին քաղաքապետարանն ունի որոշակի առկա ֆոնդ, շուրջ 100 բնակարանի մասին է խոսքը, ևս 70 բնակարան այս պահին չի բավարարում, սակայն, հաշվի առնելով այնտեղի կյանքի համար ուղիղ վտանգ ներկայացնող բնակարանային և շենքային պայմանները՝ փլուզումներ ենք արդեն ունենում, մենք այդ ընտանիքներին կտեղափոխենք վարձով ժամանակավոր բնակարաններ՝ համայնքի միջոցների հաշվին: Կհատուցենք բնակիչների բնակարանների ամենամսյա վարձը, մինչև Սիսակյան 3 հասցեում շենքը կհանձնվի շահագործման»,- ասում է փոխքաղաքապետը:
Սիսակյան 3 հասցեում նոր շենքի շինարարությունն ընթացքում է: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման ու հաղորդուղիների անցկացման աշխատանքներ:
«Կառուցվում է 8 հարկանի, երեք մուտքով, 9 բալ սեյսմակայունության շենք: Բնակարանները հանձնվելու են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված՝ հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով: Բնակիչներն իրենց կահույքը տեղադրելու են և ապրեն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
«Դժվար է մարդկանց հասցնել այն միտքը, որ սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ կյանքեր փրկելու: Իրականում բոլոր բնակարաններում փաստացի տեղի է ունենում բնակարանային բարելավում, որովհետև նույնիսկ ամենամեծ քառակուսի ունեցող բնակարանի տերը այս շենքերում ստանում է գրեթե երեք անգամ ավելի մեծ մակերես, չհաշված, որ ստանում են բարեկարգ, վերանորոգված բնակարան՝ բոլոր համակարգերով ապահովված: Բայց տեսեք, որ կան որոշ բնակիչներ, որոնք ակնկալում են ավելի բարելավում՝ մեկ բնակարանի փոխարեն՝ երկուսը: Բայց օրենսդրությունն ինչպես թույլ է տալիս, դրա սահմաններում է ամեն ինչ արվում: Կլինեն մարդիկ, որ գոհ կլինեն, կլինեն, որ այնքան էլ չէ, համենայնդեպս, դժգոհ մարդիկ չունենք, ինչը ամենամեծ ձեռքբերումն է այս գործընթացում»,- նշում է Հայկ Սարգսյանը:
Առաջիկա մի քանի օրերին կավարտվի ծրագրի իրավական մասը և կսկսվի բուն՝ փաստացի վերաբնակեցման գործընթացը:
«Բնակիչների հետ այս գործընթացի արդյունքը մեզ համար լավ օրինակ կդառնա մյուս շենքերի գործում: Սա գոնե կօգնի մարդկանց մեջ հավատն ու վստահությունը վերականգնել քաղաքային իշխանության հանդեպ:Կհասկանան, որ որևէ մեկը որևէ մեկին խաբելու, մոլորեցնելու կամ ինչ-որ բանից զրկելու հավակնություն չունի: Մենք մի քանի վթարային շենքերում ունենք այս խնդիրը. մարդիկ չեն հավատում, ասում են՝ հիմա դուրս գանք... այնքան այսպիսի փաստաթղթեր են եղել, ոչ մեկը չի գործում: Այս պահին այլ է իրականությունը, այս պահին փաստաթուղթն է այլ:
Ամեն դեպքում մենք քաղաքացիներին մատուցում ենք իրավական հնարավոր բոլոր առումներով պաշտպանված իրավունքներ ապահովող որոշումներ, որոնք վաղը ցանկացած իշխանության, ցանկացած ժամանակի համար կապահովեն իրենց իրավունքներին տեր կանգնելու բոլոր հնարավորությունները», - ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1158 դիտում
20:26 30-06-2015
Մինչև տարեվերջ 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող շուրջ 450 ընտանիք կապահովվի նոր բնակարաններով
1426 դիտում
23:58 22-08-2023
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 8 շենքի 39 ընտանիքները նոր բնակարաններ կունենան
1734 դիտում
21:40 26-10-2015
4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 100 ընտանիք ևս ապահովվել է նոր բնակարանով
Այս բաժնից
685 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
619 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
865 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)