1334 դիտում
10:27 18-06-2015
Խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում. ՀԺ
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրները նշում են, որ որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում:
Գործող ատոմակայանի շահագործման ռեսուրսը ավարտվում է 2016 թվականին: Այդ ժամկետը 10 տարով երկարաձգելու համար ՀՀ կառավարությունը 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ պետք է ստանա ՌԴ-ից: Այդ գումարներով ատոմակայանը պետք է ենթարկվի հիմնանորոգման: Գումարի ստացման, տեխնիկատնտեսական փաստաթղթերի մշակման, սարքավորումների նախագծման ու պատրաստման համար բազմաթիվ համաձայնագրեր ու պայմանագրեր պետք է կնքվեն։ Դրանցից մեկը պետք է ստորագրվեր հունիսի սկզբին՝ Մոսկվայում: Այդ արարողությանը մասնակցելու համար նույնիսկ Մոսկվա էր մեկնել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Սակայն վերջին պահին փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով: Թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթի մասին է խսոսքը մեր աղբյուրները չեն հայտնում, սակայն վստահեցնում են, որ խնդիրը զուտ տեխնիկական է և շուտով այն կստորագրվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
20:25 25-03-2024
Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն առաջարկներ է սպասում մի շարք երկրներից․ Ատոմակայանի տնօրեն
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը