Կանադայում թափառաշրջիկը խոշոր չափի գումար է գտել եւ հանձնել ոստիկանություն
Կանադայի Լենգֆորդ քաղաքում մի թափառաշրջիկ փողոցում գտել է 1,600 ԱՄՆ դոլար եւ տարել ոստիկանություն:
Նման խոշոր չափի գումար երբեւէ չեն հանձնել Կանադայի ոստիկանություն: Եթե կորած գումարի տերը չհայտնվի 90 օրում, այն կտան թափառաշրջիկին: Նրա մեծահոգի արարքի մասին գրել են լրագրողները, ինչից հետո կամավորները սկսել են գումար հավաքել՝ նրան օգնելու համար:
Արդեն հավաքագրվել է 1,100 ԱՄՆ դոլար: