211652_close_icon
views-count3021 դիտում article-date 14:18 17-06-2015

Ցուցարարները զուգարանի թղթեր նետեցին ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավարի ուղղությամբ

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը դեմ արտահայտվող ցուցարարներին հանդիպեց հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը։ Նա կոչ արեց ցուցարարներին՝ իրենց պահանջները գրավոր ներկայացնել հանձնաժողովին։ Չհամաձայնելով Սողոմոնյանի հետ, զրույցի ավարտին ակտիվիստները զուգարանի թղթեր նետեցին ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավարի ուղղությամբ։ Իսկ ցուցարարները նորից սկսեցին ձվեր նետել շենքի ուղղությամբ։ Ինչրպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը, սակագնի բարձրացմանը դեմ արտահայտվող ակտիվիստները ՀԾԿՀ-ի շենքի մոտ պահանջում էին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից դադարեցնել նիստն ու իջնել ներքև՝ հանդիպման։ Ակտիվիստները փորձել էին նաև ներխուժել ՀԾԿՀ-ի շենք, ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի էր ունեցել հրմշտոց, ոստիկանները` պատ կազմած, ակտիվիստներին թույլ չէին տվել բարձրանալ վերև։

Նմանատիպ նյութեր