Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ ակնկալվում է պետական բյուջեի մուտքերն ավելացնել 9 մլրդ դրամի չափով. ՀԱ
«Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում այլ օրենսդրական նախաձեռնությունների թվում կառավարությունն առաջարկել է վերանայել որոշ ապրանքների ակցիզային հարկը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Ըստ այդմ, նախատեսվում է ավելացնել դրանց դրույքաչափերը։
Խոսքը ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, բենզինի և դիզելային վառելիքի մասին է։ Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման միջոցով ակնկալվում է պետական բյուջեի մուտքերն ավելացնել 9 մլրդ դրամի չափով։
Տարօրինակ է, սակայն, որ արտահերթ ռեժիմով առաջարկված այս օրենսդրական նախաձեռնությունը նախատեսվում է գործողության մեջ դնել միայն հաջորդ տարեսկզբից։ Այլ կերպ ասած, հաշվարկվող ֆիսկալ արդյունքը կապված չէ այս տարվա պետական բյուջեի կատարման հետ, որը տնտեսական ցածր ակտիվության հետևանքով որոշակի խնդիրների է բախվել։
Այս քայլը գործադիրը փորձել է հիմնավորել երկու գործոնով։ Նախ՝ վերջին տարիներին այդ ապրանքների գները բարձրացել են, սակայն դրանց համապատասխան ակցիզային հարկերի դրույքաչափերի վերանայում տեղի չի ունեցել» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։